շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է անում միավորել ջանքերը խաղաղության ամրապնդման գործում

ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է անում միավորել ջանքերը խաղաղության ամրապնդման գործում

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ միավորել ջանքերը առանց զինված հակամարտությունների խաղաղության կառուցման և ամրապնդման գործում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
«Կոչ ենք անում աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին միավորել ջանքերն առանց զինված հակամարտությունների և բռնության՝ խաղաղության կառուցման և ամրապնդման գործում՝ հանուն բոլոր ժողովուրդների և երկրների բարեկեցության և բարգավաճման», – ասված է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը ողբերգություն է դարձել ողջ մարդկության համար, իսկ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը ծանրագույն փորձություն էր բազմազգ Խորհրդային պետության ժողովուրդների համար, որոնք իրենց հիմնական ներդրումն են ունեցել Մեծ հաղթանակի հասնելու գործում:
«Յուրաքանչյուր պատմական իրադարձություն ունի իր իմաստը, ուղերձն առ ապագա։ Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների պատմությունն իր ողբերգականությամբ անօրինակ դաս է, որը հաճախ փորձում են ջնջել ներկա և գալիք սերունդների հիշողությունից», - ասվում է ուղերձում։

  • Կիսվել: