չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀԱՊԿ–ի զորախմբերը սկսել են «Անխախտ եղբայրություն–2023» վարժանքները Ղրղզստանում

ՀԱՊԿ–ի զորախմբերը սկսել են «Անխախտ եղբայրություն–2023» վարժանքները Ղրղզստանում

Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի խաղաղապահների զորախմբերը վարժանքներ են սկսել ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն–2023» զորավարժությունների շրջանակում:

Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարժանքները մեկնարկել են Ղրղզստանի զինված ուժերի «Էդելվեյս» ուսումնական կենտրոնի զորավարժարանում:

Ըստ զորավարժությունների սցենարի` զինծառայողները պետք է շրջափակեն այն բնակավայրը, որտեղ գտնվում են պայմանական ահաբեկիչները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 9–13–ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին:

  • Կիսվել: