ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում առաքելությունը կավարտեն իրադրության լիակատար կայունացումից հետո. Շոյգու

ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում առաքելությունը կավարտեն իրադրության լիակատար կայունացումից հետո. Շոյգու

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստանում իրենց առաքելությունը կավարտեն այնտեղ իրադրության լիակատար կայունացումից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խնդիրների կատարումը կիրականացվի մինչև Ղազախստանի Հանրապետությունում իրադրության լիակատար կայունացումը, բնականաբար՝ այդ երկրի ղեկավարության որոշմամբ»,- նշել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ ներկայում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կատարում են ռազմական, պետական և սոցիալապես կարևոր օբյեկտների պահպանության խնդիրները:

  • Կիսվել: