ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը փաստացի ստեղծվել է. Շոյգու

ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը փաստացի ստեղծվել է. Շոյգու

ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է: Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկկողմ համաձայնագրեր ունի կազմակերպության յուրաքանչյուր պետության հետ, և անհրաժեշտության դեպքում համակարգը կփաստաթղթավորվի:

«Իրականում այն ​​(ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը) ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Մենք ունենք համաձայնագիր, կան ՀՕՊ համակարգեր յուրաքանչյուր պետության հետ՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, և, բնականաբար, Բելառուսի հետ»,-մանրամասնել է Շոյգուն:

  • Կիսվել: