երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ երկրների փրկարարները 2024 թվականին Ղազախստանում զորավարժություններ կանցկացնեն

ՀԱՊԿ երկրների փրկարարները 2024 թվականին Ղազախստանում զորավարժություններ կանցկացնեն

ՀԱՊԿ երկրների փրկարարական գերատեսչությունների ստորաբաժանումների «Ժայռ» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին Ղազախստանում: Այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարար Սիրիմ Շարիպխանովը։

«Մենք կաշխատենք ցուցադրել հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալիզմը։ Գործողություններն իսկապես ժայռերի վրա են, քանի որ մեր զորավարժությունները նախատեսված են «Աստանայի ժայռային քաղաքում»,-նշել է նա։

Շարիպխանովն ընդգծել է, որ Ղազախստանն արդեն գաղափարներ ունի, թե ինչպես հաջորդ տարի անցկացնել ՀԱՊԿ երկրների փրկարարական ստորաբաժանումների վարժանքները:

 

  • Կիսվել: