երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը

ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հինգշաբթի Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցերը։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը, հաղորդել է «Ինտերֆաքսը»։

«Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերները եւ սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջաններում, ինչպես նաեւ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,- տեղեկացրել է մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում նախատեսվում է դիտարկել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ձեւավորմանն ու կառավարման մարմինների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը եւ այլն։

Նիստին, որը տեղի կունենա Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը եւ ՀԱՊԿ միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

  • Կիսվել: