հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀԱՊԿ երևանյան նիստում վերլուծվել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններին ստեղծված իրավիճակը

ՀԱՊԿ երևանյան նիստում վերլուծվել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններին ստեղծված իրավիճակը

Երեւանում այսօր ՀԱՊԿ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 87-րդ նիստում քննարկվել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների սահմանային գերատեսչությունների պատվիրակությունները, Համագործակցության իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների աշխատանքային կառույցների ղեկավարները։

«Հանդիպման ընթացքում վերլուծվել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններում ստեղծված իրավիճակը, քննարկվել են հավաքական սահմանների անվտանգության ապահովման համակարգի ձևավորման աշխատանքների արդյունքները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ելույթ է ունեցել «Կազմակերպության պատասխանատվության գոտում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների և դրանց չեզոքացման միջոցառումների մասին» թեմայով։ Վալերի Սեմերիկովը երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների սահմանապահ գերատեսչություններին ՀԱՊԿ ձևաչափով իրականացվող հատուկ գործողությունների արդյունավետության բարձրացման գործում նրանց մասնակցությամբ ներդրած ավանդի համար»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: