շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանրահավաք Թբիլիսիում՝ ուկրաինական պատերազմի 2-րդ տարելից

Հանրահավաք Թբիլիսիում՝ ուկրաինական պատերազմի 2-րդ տարելից

Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի երկու տարին, որի կապակցությամբ Թբիլիսիում կանցկացվի «Հավատացեք Ուկրաինային» հանրահավաքը՝ հաջակցություն Ուկրաինայի, գրում է aliq.ge-ն:

Ժամը 18:00-ին հանրահավաքի մասնակիցները կհավաքվեն Առաջին Հանրապետության հրապարակում և երթով կշարժվեն դեպի խորհրդարան։

Ակցիան կազմակերպում են Վրաստանում ուկրաինացի ակտիվիստները, որին միանում է «Վրաց-ուկրաինական հարթակ» հասարակական կազմակերպությունը։

«Վրաց-ուկրաինական հարթակը» հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Վրաստանի ուկրաինական համայնքային խմբերին և ուկրաինացի շահառուների հետ աշխատող կազմակերպություններին ուկրաինական համայնքի ինտեգրման և վրաց-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման համար:

 

  • Կիսվել: