Հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը Թուրքիայի փոխարտգործնախարարի՝ Քեմալ Բոզայի հետ խորհրդակցություններ է անցկացրել և քննարկվել են երկու երկրների միջև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Համաշխարհային բանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի միջոցով երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվել է, որ քննարկվել են ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի քաղաքականացումը կանխելը, ինչպես նաև փոխգործակցության ամրապնդման ուղիները՝ բազմաբևեռ աշխարհակարգի իրողություններին համահունչ միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխմանը խրախուսելու նպատակով։
Միևնույն ժամանակ դիվանագետները անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում տիրող իրավիճակին, որտեղ Թուրքիան նախագահում է հուլիսի 1-ից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։