Հանդիպել են Պուտինն ու Տոկաևը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը հայտնել է. «Կրեմլում տեղի կունենա ոչ ֆորմալ հանդիպումը՝ տետ-ա-տետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անունից պաշտոնական ընթրիք կմատուցվի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցի պատվին»:
Նշենք, որ Ղազախստանի նախագահը նոյեմբերի 11-12-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախատեսվում է, որ Պուտինն ու Տոկաևը կքննարկեն ռուս-ղախազական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ղազախական ռազմավարական համագործակցության և քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հիմնական թեմաները։
Ինչպես ակնկալվում է՝ կստորագրվեն երկկողմ կարևոր փաստաթղթեր։



