Հանդիպել են Նեթանյահուն ու Թրամփը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն, նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին տեղեկացնում էէ CNN-ը։
Ինչպես հաղորդվում է՝ վերջինս նշել է, որ «շատ վստահ է» Գազայի հատվածում արագ խաղաղության հասնելու հնարավորության մեջ։
Սա Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից ի վեր Նեթանյահուի չորրորդ այցն է Սպիտակ տուն։
Երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագրի հարցը։
Նշենք, որ ավելի վաղ CNN -ի՝ իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ զրուցել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Ըստ աղբյուրների՝ Թրամփի և Նեթանյահուի միջև կարևոր հանդիպումից առաջ Սպիտակ տուն է այցելել նաև կատարցի խորհրդական։
Նշվում է, որ դա կարող է կարևոր քայլ լինել Թրամփի վարչակազմի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու 21 կետանոց ծրագրի առաջխաղացման գործում։
Տեսանյութը՝ այստեղ:


