Հանդիպել են Բայրամովն ու Ֆիդանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ:
Կողմերը քննարկել են Բաքվի և Անկարայի միջև համակողմանի համագործակցության ներկա փուլը և հեռանկարները:
«OTG – ի շրջանակներում համագործակցությունը, որը հիմնված է ընդհանուր մշակութային և պատմական ժառանգության վրա, առանցքային դեր է խաղում գործընկերության խորացման և բարգավաճ ապագայի համատեղ կառուցման գործում»,-սոցցանցի իր էջում գրել է Բայրամովը:


