երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համոզված ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնագիր կստորագրեն, և դա կտանի ՀՀ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը․ Հաքան Ֆիդան

Համոզված ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնագիր կստորագրեն, և դա կտանի ՀՀ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը․ Հաքան Ֆիդան

Թուրքիան կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, Երեւանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրումից հետո։ Դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Interfax-ը․

«Մենք համոզված ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնագիր կստորագրեն, և դա կտանի Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը» - ասել է Ֆիդանը Անկարայում՝ Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

  • Կիսվել: