երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Համոզված եմ՝ ձեր հեղինակությունը ուղղված կլինի խաղաղության պահպանմանը․ Լուկաշենկոն՝ Վեհափառին

Համոզված եմ՝ ձեր հեղինակությունը ուղղված կլինի խաղաղության պահպանմանը․ Լուկաշենկոն՝ Վեհափառին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին «Բելտա»-ին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Շնորհավորական ուղերձում ասված է, որ Բելառուսում մեծ հարգանքով են վերաբերվում քրիստոնեության մեջ ամենահին Հայ առաքելական եկեղեցուն, որն իր յուրահատուկ ավանդույթները պահպանում է արդեն 2 հազար տարի:

«Նախնիների հավատը միշտ եղել և մնում է անսասան հոգևոր ուղեցույց և՛ հայերի, և՛ բելառուսների համար, ամրապնդում է նրանց անկեղծ բարեկամությունն ու փոխըմբռնումը։ Համոզված եմ, որ ձեր անձնուրաց լուսավորչական գործունեությունը, վաստակած հեղինակությունը և աղոթական օգնությունն ամբողջությամբ ուղղված կլինեն հասարակության մեջ խաղաղության և համերաշխության, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանը», - ասել Է Լուկաշենկոն:

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Բ-ին մաղթել է քաջառողջություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ և անսպառ եռանդ ծառայության մեջ:

  • Կիսվել: