շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Համբուրգի միջազգային օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է Թեհրանից ժամանած ինքնաթիռում ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով

Համբուրգի միջազգային օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է Թեհրանից ժամանած ինքնաթիռում ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով

Համբուրգի միջազգային օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է Թեհրանից ժամանող ինքնաթիռում ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում։ Այժմ այն խուզարկում են իրավապահները։ Ինքնաթիռում գտնվող 198 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները լքել են ինքնաթիռը։ Նրանց ուղեբեռն այժմ ստուգվում է։

Երևանի ժամանակով ժամը 14:40-ից օդանավակայանը թռիչքներ չի ուղարկում և չի ընդունում: Ըստ գործակալության՝ դաշնային ոստիկանությունը լուրջ է գնահատում այն սպառնալիքը, որը նրանք ստացել են էլեկտրոնային փոստով։

  • Կիսվել: