երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պետք է հայտնվի Եվրամիության «սև ցուցակում». Բորել

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պետք է հայտնվի Եվրամիության «սև ցուցակում». Բորել

ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պետք է հայտնվի Եվրամիության «սև ցուցակում»՝ Ուկրաինայում հատուկ գործողությանն աջակցելու համար։

Բորելը նման հայտարարություն է արել երեքշաբթի՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, գրում  է ՏԱՍՍ-ը։

«Պատրիարքը, այո, կարծում եմ, որ նա պետք է այնտեղ լինի», - ասել է Բորելը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Բրյուսելը կհամաձայնի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին ներառել ԵՄ «սև ցուցակում»՝ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: