երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Համաշխարհային բանկը Թուրքիային 1 մլրդ եվրո կհատկացնի՝ երկրաշարժի հետեւանքների վերացման համար

Համաշխարհային բանկը Թուրքիային 1 մլրդ եվրո կհատկացնի՝ երկրաշարժի հետեւանքների վերացման համար

Համաշխարհային բանկը որոշել է Թուրքիայում փետրվարի 6–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման համար 1 մլրդ դոլար հատկացնել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ նշվել է, որ երկրաշարժի հետեւանքով վնասներ կրած շրջաններում կացարանների կառուցման, հասարակական նշանակության շինարարությունների կառուցմանը աջակցելու նպատակով որոշվել է մի հատակցումով միանգամից 1 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային։

Նշենք, որ փետրվարի 6–ին Մարաշի ուժգին երկրաշարժի հետեւանքով վնասներ են կրել 11 նահանգներ,  մահացել է 50 հազարից ավել քաղաքացի։

  • Կիսվել: