շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«ՀԱՄԱՍ»-ը սկսել է Գազայում պահվող իսրայելցի պատանդների երկրորդ խմբի հանձնումը ԿԽՄԿ-ին

«ՀԱՄԱՍ»-ը սկսել է Գազայում պահվող իսրայելցի պատանդների երկրորդ խմբի հանձնումը ԿԽՄԿ-ին

«ՀԱՄԱՍ»-ը սկսել է Գազայում պահվող իսրայելցի պատանդների երկրորդ խմբի հանձնումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին, հայտնում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ՀԱՄԱՍ-ը ԿԽՄԿ-ի անձնակազմին է հանձնել իսրայելցի պատանդների առաջին խումբը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 14 իսրայելցիների՝ 42 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Գերիների փոխանակումն ընթանում է քառօրյա հրադադարի շրջանակներում։

  • Կիսվել: