ՀԱՄԱՍ-ը պահանջում է լուծարել Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամը, քանի որ դրանց մոտ Իսրայելն արդեն 800 պաղոստինցի է սպանել
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պահանջել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) լուծարումը՝ մեղադրելով այնտեղ խաղաղ բնակիչներին սպանելու մեջ։ Այս մասին ասվում է շարժման Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
«Սիոնիստական-ամերիկյան ուժերի կողմից օգնության բաշխման կետերի մոտ շարունակվող համակարգված սպանությունները հաստատում են նրանց հանցավոր դերը մեր ժողովրդի պաշարման, սովի և սպանության գործում։ Սա պահանջում է ամբողջ արաբական աշխարհի և միջազգային հանրության անհապաղ գործողություններ՝ այս անմարդկային մեխանիզմը քանդելու և դրա ստեղծողներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, շաբաթ օրը, Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի ալ-Շաքուշ շրջանում իսրայելական ուժերը սպանել են 34 պաղեստինցիների՝ կրակ բացելով նրանց վրա GHF-ի օբյեկտներից մեկի առջև, որոնք մարդու իրավունքների պաշտպան խմբերը անվանում են «մարդկային սպանդանոցներ» և «մահվան թակարդներ»։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջին կազմակերպության գործունեության սկսվելուց ի վեր GHF-ի օբյեկտներում սպանվել է ավելի քան 800 պաղեստինցի և վիրավորվել մոտ 5000 մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սպանվել է 120 -ից ավել խաղաղ բնակիչ;
2025 թվականի մարտի 2-ից ի վեր միջազգային մարդասիրական օգնություն չի մտել Գազայի հատված, Իսրայելը որոշել է փակ պահել բոլոր անցակետերը, իսկ սննդի բաշխումն իրականացվում է GHF համակարգի միջոցով։


