ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը նախնական համաձայնություն է տվել պատանդների ազատ արձակման համար զինադադարին

ՀԱՄԱՍ-ը նախնական համաձայնություն է տվել պատանդների ազատ արձակման համար զինադադարին

ՀԱՄԱՍ շարժումը նախնական համաձայնություն է տվել Գազայի հատվածում Իսրայելի հետ երկրորդ զինադադարին և պատանդների, գերիների փոխանակման առաջարկին, հայտնել է Քաթարի ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ նա հայտնել է, որ հրադադարի մասին համաձայնագիրը, որը միջնորդները համաձայնեցրել են իսրայելական կողմի հետ, խմբավորմանը ներկայացրել են փետրվարի 1-ին:

Ավելի վաղ այն հաստատել էր իսրայելական կողմը, այժմ միջնորդները նախնական հաստատում են ստացել ՀԱՄԱՍ-ից։

Աղբյուրի խոսքով՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում հնարավոր զինադադարի վերաբերյալ դրական նորությունների հույս կա:

 

  • Կիսվել: