ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀԱՄԱՍ – ը մտադիր է երկարաձգել հրադադարը՝ օրական ազատելով 10 պատանդի

ՀԱՄԱՍ – ը մտադիր է երկարաձգել հրադադարը՝ օրական ազատելով 10 պատանդի

Գազայում հրադադարը կերկարաձգվի՝ յուրաքանչյուր 10 նոր պատանդի ազատ արձակման համար 1 օրով։ Այս մասին NBC հեռուստաալիքին հայտնել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ուսամա Համդանը։
 
Նոյեմբերի 24–ին Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հրադադարը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև` Կատարի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակում: Գործարքի պայմանների համաձայն՝ հրադադարը կարող է տևել առավելագույնը 10 օր։
 
Համդանը նաև նշել է, որ հրադադարի երկարաձգումը կախված կլինի առկա պատանդների թվից:

  • Կիսվել: