ՀԱՄԱՍ-ը կենթարկվի լիակատար ոչնչացման, եթե չհրաժարվի Գազայի վերահսկողությունից․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կենթարկվի «լիակատար ոչնչացման», եթե չհրաժարվի իշխանությունից և Գազայի վերահսկողությունից, քանի որ ինքը ձգտում է իրականացնել իր ծրագիրը՝ Գազայի հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին Թրափն ասել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է CNN-ը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձա՞յն է Գազայի ռմբակոծումների դադարեցման հետ և աջակցու՞մ է ԱՄՆ-ի ավելի լայն տեսլականին՝ Թրամփը պատասխանել է. «Այո, ինչ վերաբերում է Բիբիին»։
Թրամփը նաև հավելել է, որ սպասում է շուտով պարզելուն, թե արդյոք ՀԱՄԱՍ-ը ձգտու՞մ է խաղաղության։
Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել Իսրայելին անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծումները՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է խաղաղության, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ Գազայի շուրջ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունները կանցկացվեն երկուշաբթի օրը Եգիպտոսում։


