ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը կարող է անսպասելի հարձակում ծրագրել իսրայելական զորքերի վրա. Washington Post

ՀԱՄԱՍ-ը կարող է անսպասելի հարձակում ծրագրել իսրայելական զորքերի վրա. Washington Post

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող է անսպասելի հարձակում ծրագրել իսրայելական զորքերի վրա՝ օգտագործելով նոր առաջադեմ զենքեր, գրում է The Washington Post-ը։

«Ըստ վերլուծաբանների՝ Գազայում պատերազմի ինտենսիվության աճին զուգահեռ մեծանում է ՀԱՄԱՍ-ի մահացու անակնկալի հավանականությունը: Հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա հարձակման հաջորդ օրը, ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ օգտագործել է 35 ինքնապայթեցվող անօդաչու թռչող սարքեր: Հայտնի է նաև, որ շարժման զինագործները տեխնոլոգիաներ են ձեռք բերել մի շարք նոր զենքեր ստեղծելու համար՝ սկսած հզոր ականներից ու ճանապարհային ռումբերից մինչև բարձր ճշգրտության զինամթերք»,-ասվում է հոդվածում:

Բրիտանական ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Ֆաբիան Հինցի կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ը կարող է օգտագործել նախկինում «Հըզբոլլահ» շարժման կիրառած ռազմավարությունը՝ փորձել իրեն մոտեցնել իսրայելական ուժերը, իսկ հետո անսպասելի հարված հասցնել, հնարավոր է՝ առաջնագծից հեռու գտնվող թիրախներին:

  • Կիսվել: