շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը իսրայելացի զինվորների ազատման պայման է առաջադրել Գազայում մշտական ​​հրադադարը

ՀԱՄԱՍ-ը իսրայելացի զինվորների ազատման պայման է առաջադրել Գազայում մշտական ​​հրադադարը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը գերեվարված իսրայելցի զինվորների ազատման համար պայման է առաջադրել Գազայի հատվածում մշտական ​​հրադադարը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ եգիպտական ​«Ալ Կահիրա ալ Իխբարիա» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ պաղեստինցի արմատականները հաստատել են, որ «իսրայելցի զինվորականների ազատ արձակման պայմաններն այլ են լինելու»։ Մասնավորապես, այս հարցի շուրջ բանակցությունները ներառում են «ռազմական գործողությունների ավարտի» և Գազայի հատվածի «շրջափակման վերացման» քննարկում:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։ Հրադադարի ավարտից հետո դրա գործողության ժամկետը ևս երկու օրով երկարաձգվել էր։ Այս օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող 240 պատանդներից ավելի քան 80-ին։ Դրա դիմաց Իսրայելն ազատել է պաղեստինցի 180 բանտարկյալի։

  • Կիսվել: