ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի գնդակոծման մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Թել Ավիվի ՛՛Բեն Գուրիոն՛՛ օդանավակայանի գնդակոծման մասին։
՛՛Ալ-Քասամ բրիգադները հրթիռային հարձակում են իրականացնում ՛՛Բեն Գուրիոն՛՛ օդանավակայանի վրա՝ ի պատասխան Գազայում խաղաղ բնակչության վրա հարձակման՛՛,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր երկրի կենտրոնական շրջաններում օդային տագնապի ազդանշանի մասին: Հրթիռային հարվածների մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել իսրայելական Աշդոդում և Աշկելոնում: Աշդոդը գտնվում է Թել Ավիվից 43 կմ հեռու, որտեղ ապրում է մոտ 220 հազար մարդ։ Աշկելոնը գտնվում է Թել Ավիվից մոտավորապես 60 կմ հեռու, այնտեղ ապրում է ավելի քան 140 հազար մարդ։
Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի մեղադրանքների նպատակն է ՛՛քողարկել Պաղեստինի ժողովրդի դեմ այդ երկրի պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը՛՛։
Պաղեստինյան արմատական շարժումը նշում է, որ գործում է բացառապես Իսրայելի ռազմական մեքենայի և Իսրայելի իշխանությունների ստեղծված անվտանգության համակարգի դեմ։
՛՛ՀԱՄԱՍ-ի հարձակումը, ռազմական գործողություններն ու մեր դիմադրությունը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելն ՛՛անտեսում է մեր ժողովրդին՛՛,-հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մահմուդ Մերդավին: