հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը հայտնել է անվտանգության ուժերի հրամանատարի զոհվելու մասին. ՑԱԽԱԼ-ը չի հաստատել

ՀԱՄԱՍ-ը հայտնել է անվտանգության ուժերի հրամանատարի զոհվելու մասին. ՑԱԽԱԼ-ը չի հաստատել

«ՀԱՄԱՍ»-ի Անվտանգության ուժերի հրամանատար Ջիհադ Մեյսենը և նրա ընտանիքի անդամները զոհվել են Գազայի տան վրա հարձակման հետևանքով, հայտնել են ՀԱՄԱՍ-ից, տեղեկացնում է Al Arabiya-ն։

Նշվում է, սակայն, որ ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, դա չի հաստատել, թեև ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին խմբավորման բարձրաստիճան անդամների ոչնչացման մասին։

Իր հերթին Jerusalem Post-ը, հղում անելով պաղեստինյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ Մեյսենը և նրա ընտանիքի անդամները զոհվել են Գազայի Շեյխ-Ռադվան շրջանում գտնվող իրենց տանը:

  • Կիսվել: