կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում զանգվածային սպանությունների պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա

ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում զանգվածային սպանությունների պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա

ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը ԱՄՆ-ին, նրա նախագահ Ջո Բայդենին համարում է Գազայի հատվածում իսրայելական բանակի կատարած զանգվածային սպանությունների պատասխանատու։

Մենք ԱՄՆ վարչակազմի եւ նախագահ Բայդենի վրա ենք դնում [Գազայի հատվածում] զանգվածային սպանությունների լիակատար պատասխանատվությունը։ Զանգվածային սպանությունները տեղի չէին ունենա, եթե ԱՄՆ-ն կանաչ լույս չվառեր օկուպանտների առջեւ ցեղասպանային պատերազմի շարունակման համար»,- ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի հայտարարությունը մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Մեկ ժամ անգամ չի անցնում առանց սիոնիստական օկուպանտների հրեշավոր սպանդի իրականացման մեր խաղաղ ժողովրդի դեմ»,- ընդգծել է շարժման ներկայացուցիչը։

Ուրբաթ ավելի վաղ Իսրայելը հարված էր հասցրել «Աշ-Շիֆա» կենտրոնական հիվանդանոցին կից տարածքին, որի հետեւանքով 5 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

  • Կիսվել: