ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի ևս վեց պատանդի
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը կազատի վեց պատանդի, իսկ հինգշաբթի օրը չորս պատանդի դիակ կհանձնի: ՍԱյս մասին հայտնել է Գազայի շարժման առաջնորդ Խալիլ ալ Հայյան։
Ըստ շարժման տարածած հայտարարության՝ ալ Հայյան ասել է, որ իրենք հինգշաբթի օրը կհանձնի չորս զոհված պատանդի մարմին, այդ թվում՝ Բիբասի ընտանիքի անդամների մարմինները:
«Շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, կազատվեն մնացած վեց պատանդները, որոնց վերաբերյալ առաջին փուլում ազատ արձակվելու համաձայնություն է ձեռք բերվել»,-ասված է հաղորդագրության մեջ։