կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ն Աշկելոնի բնակիչներին հեռանալու վերջնաժամկետ է տվել

ՀԱՄԱՍ-ն Աշկելոնի բնակիչներին հեռանալու վերջնաժամկետ է տվել

ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներից մեկը՝ Աբու Օբեյդան, սպառնացել է առաջիկա ժամերին խոշոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի Աշկելոն քաղաքին, տեղեկացնում է The Times of Israel-ը:

Բշվում է, որ քաղաքի բնակիչներին հեռանալու համար վերջնաժամկետ է տրված մինչև տեղի ժամանակով ժամը 17։00-ը։ 

Իր տելեգրամյան ալիքում Օբեյդան նշել է. ՛՛Ի պատասխան թշնամու ոճրագործության՝ մեր ժողովրդին տեղահանելու և Գազայի հատվածի մի քանի շրջաններից իրենց տները լքել ստիպելու, մենք օկուպացված Աշկելոն քաղաքի բնակիչներին վերջնաժամկետ ենք տալիս հեռանալ մինչև երեկոյան ժամը 5-ը՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ իր տարածքից գտել է 1500 զինյալի մարմին։

Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 770-ը։

  • Կիսվել: