երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխանակել են պատանդների և գերիների 2-րդ խմբին. Իսրայելը ստացել է ազատ արձակվող պատանդների 3-րդ խմբի ցուցակը

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխանակել են պատանդների և գերիների 2-րդ խմբին. Իսրայելը ստացել է ազատ արձակվող պատանդների 3-րդ խմբի ցուցակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը և Իսրայելը կիրակի գիշերն իրականացրել են պատանդների և գերիների երկրորդ փոխանակումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Քաթարը հայտարարել է, որ ազատ կարձակվի 13 իսրայելցի պատանդ, 39 պաղեստինցի գերի, ինչպես նաև յոթ օտարերկրացի, որոնց ՀԱՄԱՍ-ը կազատի գործարքի շրջանակից դուրս։

Երևանի ժամանակով կեսգիշերից հետո ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ-Քասամ բրիգադները» հայտնել են, որ Կարմիր խաչին են հանձնել 13 իսրայելցի պատանդի և յոթ օտարերկրացու: Նրանք ուղարկվել են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ:

Մոտ մեկ ժամ անց Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ նախկին պատանդները ժամանել են հրեական պետություն. 13 իսրայելցու մեջ կա յոթ երեխա և դեռահաս։ Անկլավից դուրս է բերվել նաև Թաիլանդի չորս քաղաքացի։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ նրանց ազատ է արձակել «ի պատասխան Թուրքիայի նախագահի ջանքերին»:

Իր հերթին Times of Israel-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը ստացել է պատանդների երրորդ խմբի ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել կիրակի օրը:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից էլ տեղեկացրել են, որ Իսրայելը տեղեկացրել է այն ընտանիքներին, որոնց հարազատները եղել են Քաթարի կողմից տրամադրված ցուցակում, որը միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և ՀԱՆԱՍ-ի միջև:

Սա կլինի քառօրյա զինադադարի երրորդ օրը։

Քաթարն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի զինադադարի հետագա երկարաձգման՝ ավելի շատ պատանդներ ազատելու համար:

  • Կիսվել: