երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ն օգտագործում է Իսրայելի պաշտպանության ուժերի հումանիտար գոտին՝ ահաբեկչական գործողությունների համար. Իսրայելի բանակ

ՀԱՄԱՍ-ն օգտագործում է Իսրայելի պաշտպանության ուժերի հումանիտար գոտին՝ ահաբեկչական գործողությունների համար. Իսրայելի բանակ

Իսրայելի բանակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է Գազայի հատվածի մարդասիրական գոտուց հրթիռներ արձակելու համար: Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարությունից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Երեկ ժամը 18:00-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները նշանակված հումանիտար գոտուց բազմաթիվ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ:

Սա ևս մեկ ապացույց է, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործում է Իսրայելի պաշտպանության ուժերի հումանիտար գոտին՝ ահաբեկչական գործողությունների համար՛՛:

 

 

  • Կիսվել: