երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ՀԱՄԱՍ-ն Արևմտյան ափի բնակչությանը կոչ է անում ուժեղացնել դիմադրությունն իսրայելական բանակին

ՀԱՄԱՍ-ն Արևմտյան ափի բնակչությանը կոչ է անում ուժեղացնել դիմադրությունն իսրայելական բանակին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Հորդանան գետի Արևմտյան ափի բնակչությանը կոչ է արել ուժեղացնել դիմադրությունն իսրայելական բանակին բոլոր քաղաքներում ու գյուղերում, հայտնում են ԶԼՄ-ները՝ նշելով, որ շարժումն Արևմտյան ափում իսրայելական բանակի գործողությունները համարել է ՛՛համապարփակ պատերազմի շարունակություն՝ հուսահատորեն փորձելով հանգցնել Պաղեստինի ժողովրդի դիմադրության բոցը՛՛:

Նշենք, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 18.500-ը, ավելի քան 50 հազար մարդ վիրավորվել է, տեղահանվածների թիվը հասնում է 1,9 միլիոնի:

  • Կիսվել: