երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ պետքարտուղարին մեղադրում է Գազայում Իսրայելի գործողություններին կանաչ լույս տալու համար

ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ պետքարտուղարին մեղադրում է Գազայում Իսրայելի գործողություններին կանաչ լույս տալու համար

ՀԱՄԱՍ-ի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենն Իսրայելին ՛՛կանաչ լույս՛՛ է տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ամեն անգամ ագրեսիայի նոր ակտից առաջ մենք միշտ տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղարը կանաչ լույս վառում Իսրայելին՝ շարունակելու իր հանցագործությունները, նրան օգնություն և քաղաքական պաշտպանության բոլոր միջոցները տրամադրում՛՛։

Նշենք, որ ավելի վաղ իսրայելական Kan հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Բլինքենն ավարտել է իր այցը Իսրայել և մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից ՛՛րոպեներ անց՛՛՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից զինադադարի տապալման հետևանքով։

՛՛Պատանդների և գերիների փոխանակման հարցը չի կարող լուծվել ռազմական գործողությունների ժամանակ, նախ պետք է դադարեցնել ագրեսիան, հետո փոխանակել գերիներին։ Մենք չենք կարող բանակցել հակառակորդի գերի ընկած զինվորների ազատ արձակման շուրջ՝ դրա մարտական բուռն ​​գործողությունների ժամանակ, այդ իսկ պատճառով մենք ի սկզբանե համաձայնել ենք ազատ արձակել խաղաղ բնակիչներին, ինչպես նաև կանանց ու երեխաներին։ Մեր գերության մեջ գտնվող զինվորականներին ազատ արձակելու մասին խոսակցությունը պետք է իրականացվի միայն ամբողջական հրադադարի պայմանով՛՛,-ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը։

Նա նաեւ հավելել է. ՛՛Մենք միջնորդներին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք բանակցել մեզ հետ գտնվող խաղաղ բնակիչների ազատ արձակման շուրջ՝ լիարժեք զինադադարի հասնելու համար՛՛:

 

  • Կիսվել: