երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի զինյալները ներթափանցել են Իսրայելի հարավային Մագեն համայնք

ՀԱՄԱՍ-ի զինյալները ներթափանցել են Իսրայելի հարավային Մագեն համայնք

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները ներթափանցել են Իսրայելի հարավում գտնվող Մագեն համայնք, հայտնում է i24 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով, Մագենում մարտեր են ընթանում պաղեստինյան ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների միջև։

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ խմբավորման զինյալները հինգ մոտորանավակով դուրս են եկել  իսրայելական Աշկելոն քաղաքի ափ, վերահսկողության տակ են վերցրել քաղաքի որոշ շրջաններ և զգալի կորուստներ պատճառել իսրայելական կողմին։

  • Կիսվել: