շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ

«Ալ Քասամ» բրիգադը (ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը) հայտարարել , որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ
««Ալ Քասամի» բրիգադները հրթիռակոծել են օդանավակայանը՝ ի պատասխան խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի հանցագործությունների»,- ասվում է հայտարարության մեջ:
 
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
 
Հարձակումից հետո մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ վերցրին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական: Իսրայելը նաև հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
 
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։

  • Կիսվել: