երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդը ներառվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում

ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդը ներառվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում

Եվրամիության անդամ երկրներն այսօր պաղեստինյան ՀԱՄԱՍ քաղաքական խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարին ներառել են իրենց պատժամիջոցների ցուցակում՝ ի պատասխան անցյալ հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակմանը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ այժմ նրա միջոցները և այլ ֆինանսական ակտիվները ԵՄ անդամ երկրներում կսառեցվեն, իսկ ԵՄ օպերատորներին կարգելվի նրան տրամադրել միջոցներ և տնտեսական ռեսուրսներ։

61-ամյա Սինվարը ծնվել է Խան Յունիս փախստականների ճամբարում, ընտրվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Գազայում 2017 թվականին և մեկն էր այն 1027 պաղեստինցիներից, ովքեր ազատվել էին իսրայելական բանտերից 2011 թվականին Գազայում պահվող մեկ իսրայելցի զինվորի հետ փոխանակման արդյունքում:

  • Կիսվել: