շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը 60-օրյա հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու ցանկություն է հայտնել․ աղբյուր

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը 60-օրյա հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու ցանկություն է հայտնել․ աղբյուր

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշիդի հետ հանդիպմանը հետաքրքրություն է հայտնել վերադառնալու Գազայում հրադադարի բանակցություններին։ Այս մասին հայտնում է եգիպտական «Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը՝ հղում անելով եգիպտական պաշտոնական աղբյուրին։

Նշվում է, որ աղբյուրը հայտնել է, թե Եգիպտոսի մայրաքաղաքում հանդիպումների ժամանակ քննարկվում են 60-օրյա ժամկետով ժամանակավոր հրադադարի համաձայնագրի հասնելու ուղիները: 

«Եգիպտոսն ակտիվացնում է բոլոր կողմերի հետ շփումները՝ հրադադարի հասնելու համար»,-նշել է աղբյուրը։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի գլխավորած պատվիրակությունը եգիպտական կողմի հրավերով ժամանել է Կահիրե: Նույն օրը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կահիրեն Դոհայի և Վաշինգտոնի հետ աշխատում է հակամարտության կողմերին Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի առաջարկին վերադարձնելու ուղղությամբ:

  • Կիսվել: