երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիների ազատ արձակման վերաբերյալ նոր համաձայնություն է ձեռք բերվել

ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիների ազատ արձակման վերաբերյալ նոր համաձայնություն է ձեռք բերվել

Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի բանակցողները Փարիզում ընդհանուր հայտարարի են եկել ՀԱՄԱՍ շարժման հետ նոր գործարքի վերաբերյալ, որը վերաբերում է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիների ազատ արձակմանը, տեղեկացնում է NBC-ն:

Ինչպես ակնկալվում է՝ նոր համաձայնագիրը կյանքի կկոչվի փուլերով։ Նախատեսվում է նախ ազատել ամերիկացի և իսրայելցի պատանդներին՝ սկսելով կանանցից և երեխաներից:

Իսրայելը, ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Կատարը ակնկալում են Գազայի հատվածում հրադադար հաստատել գերիների վերադարձից հետո։ Նախատեսվում է նաև կազմակերպել օգնության մատակարարում անկլավ և փոխանակում կազմակերպել պաղեստինցի գերիների մասնակցությամբ։

Նշվում է, որ համաձայնագրի նախագիծն արդեն փոխանցվել է ՀԱՄԱՍ-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն էր հայտնել քննարկելու պատանդ պահվող կանանց ու երեխաների ազատ արձակման հացը:

  • Կիսվել: