երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող գերիների շարքում կարող են լինել Գերմանիայի քաղաքացիներ

ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող գերիների շարքում կարող են լինել Գերմանիայի քաղաքացիներ

Գերմանիան «ստիպված է ենթադրել», որ ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված մարդկանց շրջանում կան Գերմանիայի քաղաքացիներ։ Այդ մասին CNN-ին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարության աղբյուրը։

Ըստ պաշտոնյայի՝ դրանք մարդիկ են, որոնք ունեն Իսրայելի և Գերմանիայի երկքաղաքացիություն։ Աղբյուրը նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն և Թել Ավիվում Գերմանիայի դեսպանատունը «սերտորեն համագործակցում են» Իսրայելի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ։

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ ավելի քան 100 գերի է վերցրել։ Reuters-ը հայտնում է, որ ըստ Թաիլանդի իշխանությունների՝ նրանց շարքում կա նաև Թաիլանդի 11 քաղաքացի։

Թաիլանդի իշխանությունները նաև հայտնել են, որ Իսրայելի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 12 թաիլանդցի։ Սպիտակ տունն իր հերթին հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ԱՄՆ մի քանի քաղաքացի է զոհվել Իսրայելում։

  • Կիսվել: