շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀԱՄԱՍ-ի հարձակումը կապված չէ Ուկրաինայի իրավիճակի վրա Արևմուտքի կենտրոնացման հետ. Բլինքեն

ՀԱՄԱՍ-ի հարձակումը կապված չէ Ուկրաինայի իրավիճակի վրա Արևմուտքի կենտրոնացման հետ. Բլինքեն

«Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ»-ի հարձակումը կապված չէ Ուկրաինայի իրավիճակի վրա Արևմուտքի կենտրոնացման հետ»․ ասել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը։

Հարցին, թե արդյո՞ք զգացում կա, որ հարձակումը փորձ էր օգտվել Արևմուտքի ուշադրությունից Ուկրաինայի նկատմամբ, Բլինքենը բացասական է արձագանքել․

«Ոչ, ես դա չեմ տեսնում, բայց մի բան պարզ է. մենք ակտիվորեն աշխատում ենք՝ օգնելու Իսրայելին և Սաուդյան Արաբիային կարգավորել իրենց հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ընդլայնել Իսրայելի հարաբերությունները շատ այլ երկրների հետ: Շատ ծանր աշխատանք է, և պարզ չէ, թե արդյո՞ք մենք կարող ենք հասնել դրան: Բայց եթե մենք կարողանայինք, դա իսկապես կփոխեր ողջ տարածաշրջանի հեռանկարները դեպի ապագա»,- ասել է Բլինքենը:

  • Կիսվել: