ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով վիրավորված իսրայելցիների թիվը գերազանցել է 5 հազարը
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով վիրավորվածների թիվը գերազանցել է 5 հազարը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։
«Այս պահին դրությամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 5007 վիրավորներ, որոնցից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 285-ի վիճակը՝ ծանր, 775-ը միջին ծանրության են»,- հայտնել են գերատեսչությունից։
Վերջին տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով սպանված իսրայելցիների թիվը հասել է 1400-ի։