շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարարը սպանվել է

ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարարը սպանվել է

Երեկ երեկոյան սպանվել է ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարար Ջավադ Աբու Շամալին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

՛՛Այս գիշեր Իսրայելի ավիացիան ոչնչացրել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության էկոնոմիկայի նախարար Ջավադ Աբու Շամալիին։ Նա ղեկավարում էր կազմակերպության ծախսերը և միջոցներ հատկացնում ահաբեկչությանը Գազայի հատվածում և դրա սահմաններից դուրս: Նախկինում նա աշխատել է ահաբեկչական կազմակերպության անվտանգության ոլորտում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նա ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ էր։

  • Կիսվել: