երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռը վնասել է իսրայելական բազան, որտեղ, ենթադրաբար, միջուկային հրթիռներ են տեղակայված. The New York Times

ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռը վնասել է իսրայելական բազան, որտեղ, ենթադրաբար, միջուկային հրթիռներ են տեղակայված. The New York Times

Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից արձակված հրթիռը հարվածել է երկրի կենտրոնական մասում գտնվող իսրայելական ռազմաօդային ուժերի առանցքային բազան, որտեղ, ինչպես ենթադրվում է, տեղակայված են իսրայելական միջուկային հզորությամբ հրթիռները, տեղեկացնում է The New York Times-ը: 

Աղբյուրը հղում է անում արբանյակային լուսանկարներին և նշում, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան մեկ հրթիռ է ընկել Բեյթ Շեմեշի մոտ գտնվող Սդոտ Միչա ավիաբազայի մոտակայքում, երբ ՀԱՄԱՍ-ը հազարավոր հրթիռներ էր արձակում Իսրայելի ուղղությամբ՝ երկրի հարավում իր առաջխաղացման ժամանակ:

Հրդեհ է բռնկվել և այրել է բազայի մոտ 40 ակր տարածք, սակայն, ըստ երևույթին, չի հասել ռազմավարական վայրեր, պարզել է հրատարակությունը հրթիռային հարձակման հետևանքների տեսողական վերլուծություն կատարելուց հետո։

The New York Times-ի հետ զրույցում Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվական նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենն ենթադրել է, որ բազան ունի 25-ից 50 Jericho հրթիռային կայանք, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել:

  • Կիսվել: