շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համագործակցության մասին 14 նոր փաստաթղթի ստորագրում՝ Տաջիկստանի ու Ադրբեջանի միջև

Համագործակցության մասին 14 նոր փաստաթղթի ստորագրում՝ Տաջիկստանի ու Ադրբեջանի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Տաջիկստան կատարած պետական այցի արդյունքներով երկկողմ համագործակցության մասին 14 նոր փաստաթուղթ է ստորագրվել, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր և պայմանավորվել մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները։

՛՛Ռահմոնը հաստատել է նաև տաջիկական կողմի շահագրգռվածությունը Տաջիկստանում նավթի և գազի հանքավայրերի մշակման գործում ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ՛՛,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: