երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հրթիռային հարձակման պատճառով

Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հրթիռային հարձակման պատճառով

SANA գործակալությունը, վկայակոչելով զինվորականներին, հայտնում է, որ «երեքշաբթի վաղ առավոտյան օդային հարվածներ են հասցվել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով մեկ սիրիացի զինվոր է զոհվել, վիրավորվել է ևս հինգ զինվորական և երկու քաղաքացիական անձ, խափանվել է օդանավակայանի աշխատանքը»։

Դամասկոսի տվյալներով՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։

Լրատվամիջոցները հայտնել են, որ ավիահարվածն իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Իսրայելի իշխանություններից հարվածների վերաբերյալ հայտարարություններ դեռ չեն ստացվել։ 

Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին՝ թիրախավորելով իրանցի ռազմական խորհրդատուներին, զինամթերքի պահեստները և այլ օբյեկտներ, որոնք պատկանում են Դամասկոսին աջակցող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը։

  • Կիսվել: