կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված

Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված

 Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ մաքուր ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Նոյեմբերի 26-ին մեր մարդասիրական օգնության շարասյունները հասան Գազայի հյուսիսային շրջաններ: ՄԱԿ-ի գործակալությունները և Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը առաքեցին պատրաստի սնունդ, վրաններ, ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ: Սա մաքուր ջրի առաջին առաքումն էր Գազայի հյուսիսային հատվածում ապաստանած մարդկանց համար հակամարտության սկզբից ի վեր՛՛,-նշված է գործակալության թվիթերյան էջում:

  • Կիսվել: