հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հակակառավարական բողոքի ցույցեր Մեքսիկայում. վիրավորվել է առնվազն 120 մարդ

Հակակառավարական բողոքի ցույցեր Մեքսիկայում. վիրավորվել է առնվազն 120 մարդ

Մեխիկոյում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 120 մարդ, այդ թվում՝ 100 ոստիկան: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ Մեքսիկայի մայրաքաղաքում երթ են անցկացրել՝ բողոքելով բռնի հանցագործությունների և երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարության դեմ։

Շեյնբաումը հայտարարել է, որ երթերը, որոնք անցկացվել են նաև այլ քաղաքներում, ֆինանսավորվել են աջակողմյան քաղաքական գործիչների կողմից, որոնք հանդես են գալիս իր կառավարության դեմ։

Ինչպես հաղորդվում է՝ հավաքը կազմակերպել են «Z սերունդ» երիտասարդական խմբերը՝ քաղաքացիների աջակցությամբ, որոնք բողոքում էին աղմկահարույց սպանությունների դեմ, այդ թվում՝ մի քանի շաբաթ առաջ Ուրուապանի քաղաքապետ Կառլոս Մանզոյի սպանության, որը կոչ էր անում խիստ միջոցներ ձեռնարկել կարտելների դեմ։

Ցուցարարները քանդել են Ազգային պալատը շրջապատող պատնեշի որոշ հատվածներ, որտեղ բնակվում է Շեյնբաումը։ Համալիրն ապահովող ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ ամբոխի դեմ։

Նշվում է նաև, որ իշխանությունները ձերբակալել են 20 մարդու՝ հանցագործությունների, այդ թվում՝ կողոպուտների և հարձակումների համար:

  • Կիսվել: