երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հակահարձակումը թույլ կտա հաղթել, ինչն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար․ Կուլեբա

Հակահարձակումը թույլ կտա հաղթել, ինչն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար․ Կուլեբա

Ուկրաինան բավականաչափ զենք ունի հակահարձակում սկսելու համար՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։ Նրա խոսքով՝ հակահարձակումը Ուկրաինային թույլ կտա հաղթել, ինչն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Կուլեբայի կարծիքով՝ դաշինքին միանալը չի կանգնեցնի պատերազմը, սակայն կօգնի կանխելու հնարավոր նոր հակամարտությունները: Դիվանագետը հրաժարվել է պատասխանել՝ սկսվե՞լ է արդյոք հակահարձակումը: «Կարևորը ոչ թե ժամկետներն են, այլ դրա հետագա արդյունավետությունը»,- հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 4-ի առավոտյան հակահարձակում են սկսել ռազմաճակատի հինգ հատվածներում՝ «Հարավային Դոնեցկի ուղղությամբ»։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է ՌԴ ՊՆ հայտարարությունը։

Մինչ այդ Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը տեղեկացրել է, որ Բախմուտում իրավիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Վերջին օրերին դիրքերում էական փոփոխություններ չեն նկատվել, ռուսական կողմը որոշակի բարելավումներ ունի՝ հավելել է Պուշիլինը։

  • Կիսվել: