կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀԱՀ-ի նախագահը Պուտինին է ներկայացրել աֆրիկյան պետությունների խաղաղության ծրագիրը

ՀԱՀ-ի նախագահը Պուտինին է ներկայացրել աֆրիկյան պետությունների խաղաղության ծրագիրը

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ աֆրիկյան պետությունների առաջարկները կառուցված են տասը տարրերի վրա, դրանք չպետք է մրցակցության մեջ մտնեն այլ խաղացողների գաղափարների հետ: Այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան՝ Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛։

Այսպես՝ շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում աֆրիկյան պետությունների ղեկավարների եւ Պուտինի միջեւ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Աֆրիկյան յոթ պետություններ հանդես են եկել խաղաղության որոնման նախաձեռնությամբ, մենք հենց խաղաղություն ենք փնտրում։ Մենք կցանկանայինք փորձել միջնորդ հանդիսանալ այս հակամարտության շրջանակներում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության հասնելու համար։ Մենք կցանկանայինք Ձեզ առաջարկել 10 կետ՛՛

Ռամաֆոսայի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգ ժամանած առաջնորդները կցանկանային լսել Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը, ինչպես նախօրեին լսել էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դիրքորոշումը:

ՀԱՀ նախագահն ընդգծել է, որ պատերազմը չի կարող հավերժ շարունակվել։

  • Կիսվել: