ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաղթանակից հետո ես կմեկնեմ Ղրիմ` ուզում եմ տեսնել ծովը․ Զելենսկի

Հաղթանակից հետո ես կմեկնեմ Ղրիմ` ուզում եմ տեսնել ծովը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 30 տարվա ընթացքում ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն է համարում այն, որ անվտանգության ուժեղ համակարգ չի կառուցվել։

«Մենք Ուկրաինայում 30 տարի անվտանգության ուժեղ համակարգ չենք կառուցել, քանի որ նրանցից այդքան ագրեսիվ քայլեր չէինք սպասում։ Դա մեր երկրի, ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն էր», – ասել է նա չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի։

Նշելով, որ մի շարք առաջնորդներ Ուկրաինային «դրդում» են Ռուսաստանի հետ բանակցությունների, Զելենսկին ասել է. «ինձ պետք չէ բանակցությունների մղել, ես չեմ ուզում կրկնել այդ սխալները։ Կարծում եմ՝ մեկ պատերազմ Ուկրաինայի համար այս դարում բավական է»։

Պատասխանելով հնարավոր փոխզիջումների մասին հարցին՝ Զելենսկին ասել է. «Նրանք պետք է հետքայլ անեն, նահանջեն։ Նրանք կարող են սպասել, որ մենք ապաօկուպացնենք մեր տարածքները։ Մենք կկորցնենք շատ մարդկանց, և նրանք կկորցնեն շատ մարդկանց: Դա ողբերգություն է։ Եվ նրանք կարող են նահանջել մեր սահմաններից դուրս, ներառյալ Ղրիմը։ Եվ հետո կարող են ասել՝ եկեք փնտրենք … ոչ թե փոխզիջում, ինչ-որ լուծում, թե ինչպես ապրել առաջիկա 100 տարում։»:

Միևնույն ժամանակ, Զելենսկին վստահ է, որ եթե նրանք չցանկանան Դոնբաս և Ղրիմ տալ, դա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվի։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի նա հաղթանակից հետո, Զելենսկին ասել է. «Հաղթանակից հետո ես կմեկնեմ Ղրիմ։ Ես ուզում եմ տեսնել ծովը: Ձմռանը դա չի լինի, ինչ անել ծովում ձմռանը»։

  • Կիսվել: